Իրավունք

Աբովյանում ՃՏՊ-ի հետևանքով «Օպել»-ը բախվել է գազատարի

1 րոպեի ընթերցում

Աբովյանում ՃՏՊ-ի հետևանքով «Օպել»-ը բախվել է գազատարի

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 9-ին`ժամը 09.12-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 35 VO 938 և «Միցուբիշի» մակնիշի 34 VV 798 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան:Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազատար խողովակից արտահոսքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում