Հասարակական

Երևանի Սեբաստիա փողոցում «Տոյոտա»-ն վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու

1 րոպեի ընթերցում

Երևանի Սեբաստիա փողոցում «Տոյոտա»-ն վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 9-ին` ժամը 01.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում` ավտոճանապարհի երթևեկելի հատվածում, 2 տղամարդ են ընկած. անհրաժեշտ է շտապօգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 32ՕՍ697 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Զ.) վրաերթի է ենթարկել 3 քաղաքացիների, ովքեր, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում