Միջազգային

Բելառուսը մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա

1 րոպեի ընթերցում

Բելառուսը մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդասիրական օգնություն փոխադրող բելառուսականօդանավն ապրիլի 8-ին վայրէջք է կատարել Դամասկոսի միջազգային օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, օդանավը տեղափոխել է տարբեր տեսակի մթերքներ ներառող 40 տոննա բեռ: Օգնության փաթեթները կբաժանվեն սիրիացի կարիքավոր ընտանիքներին:

Աղբյուրը տեղեկացնում է, որ սիրիական բանակը շարունակում է պայքարել Սիրիայի տարբեր շրջաններում տարածված զինված խմբավորումների դեմ: Մասնավորապես, «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել Դարաայի մարզի ալ Ջադիդա և Քաֆր Շամս գյուղերում:

Բախումներ են ընթացել Դարաա քաղաքի մոտ գտնվող Անխել քաղաքում, որտեղ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել, ոչնչացվել են նրանց զենքերը:

Խմբավորումը լուրջ վնասներ է կրել նաև Իդլիբի մի քանի գյուղերում:

Սիրիական համակարտության չորս տարիների ընթացքում Սիրիայի բնակչությունը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Միլիոնավոր սիրիացիների գաղթական են դարձել երկրի ներսում կամ տեղափոխվել հարևան Լիբանան, Հորդանան, Թուրքա: Չորս տարիների ընթացքում զոհվել է ավելի քան 220 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում