Միջազգային

Սիրիական բանակը Դեր Զորում, Իդլիբում և Հասաքեում լուրջ վնասներ է հասցրել ահաբեկիչներին

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը Դեր Զորում, Իդլիբում և Հասաքեում լուրջ վնասներ է հասցրել ահաբեկիչներին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Դեր Զոր քաղաքի մուտքի մոտ ապրիլի 7-ին լուրջ հարվածներ է հասցրել «Իսլամական պետությանը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ բանակը Հատլա և Հուեյկա գյուղերի միջև գտնվող ճանապահին պայթեցրել է ԻՊ-ի զենքով լի մեքենան: Պայթյունի արդյունքում՝ ամբողջովին ոչնչացվել են զենքերը, սպանվել են հինգ ահաբեկիչներ: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Դեր Զոր մարզի Սալհիե գյուղում սպանվել է կազմակերպության ղեկավարներից Ամիր Հասբան:

Սիրիական բանակը Իդլիբ քաղաքում և սիրիա-թուրքական սահմանի մերձակայքում գտնվող գյուղերում հարվածներ է հասցրել «Ջաբհա ան Նուսրային»: Իդլիբ քաղաքում ռազմական գործողությունների ընթացքում ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել, ոչնչացվել է նրանց պատկանող զինամթերքը:

Բացի այդ, Հասաքեի մարզում գտնվող Ում ալ Քաբր շրջանում, ինչպես նաև Մաֆլուջա գյուղում ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել, ոչնչացվել են նրանց զենքերը և փոխադրամիջոցները:

Սիրիական իշխանությունների տեղեկություններով՝ հակամարտության չորս տարիների ընթացքում զինված ընդդիմության շարքերում կռվում են ավելի քան 80 երկրի 100 հազարից ավելի զինյալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում