«Հայռուսգազարդ»-ի կապիտալում ՀՀ կառավարության բաժնետոմսերի 20 տոկոսի օտարումն օրինական է եղել. հանձնաժողովի եզրակացությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության կողմից «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսի վաճառքը գտնվել է իրավական կարգավորումների դաշտում և օրինական է: Ազգային ժողովում ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկման ընթացքում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին: «Մենք հստակ կարող ենք ասել, որ այդ 20 տոկոսի վաճառքը միանշանակ իրավական կարգավորումների դաշտում է եղել և ամբողջովին օրինական գործընթաց է: Ազգային ժողովում էլ այդ պայմանագիրը վավերացվել է, և կարող ենք հստակ ասել, որ գործընթացն ամբողջովին եղել է օրենքի սահմաններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Այվազյանը:

Պատգամավորի մյուս հարցին, թե հանձնաժողովն իր գործունեության ընթացքում աղմկահարույց խախտումներ ՀՀ գազամատակարարման համակարգի ոլորտում հայտնաբերե՞լ է, Այվազյանն ընդգծեց, որ հանձնաժողովն իր մեկ տարվա աշխատանքի ընթացքում պատգամավորներին է ներկայացրել բավականին ծավալուն փաստաթուղթ, որում հստակ նշված են խնդիրներն ու առաջարկությունները: «Այն խախտումները, որոնք հայտնաբերել ենք, մանրամասն նկարագրել ենք մեր եզրակացության մեջ: Մենք հստակ նշել ենք բոլոր այն խնդիրները, որոնք հանձնաժողովի գործունեության ընթացքում հայտնաբերել ենք»,- ասաց Այվազյանը:

ՀՀ-ում գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն ավարտել է աշխատանքը և խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել համապատասխան եզրակացություն: Հանձնաժողովն ուսումնասիրություներ է կատարել հետևյալ ուղղություններով.

1)Բնական գազի մատակարարման և օգտագործման բնագավառում սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակի (բնական գազի ջերմատվության, գազի

հաշվիչների ստուգաչափման, կորուստների հիմնավորվածության, ներտնային

համակարգի սպասարկման և այլնի վերաբերյալ) ուսումնասիրությունը.

2) 2011-2013 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի

ձևավորման օրինականության և չափի հիմնավորվածության ուսումնասիրությունը.

3) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական

կապիտալում Հայաստանի Հանրապետության ունեցած բաժնեմասի գնահատման

գործընթացի ուսումնասիրությունը.

4) բնական գազի այլընտրանքային ներկրման (Ռուսաստանի Դաշնության այլ

արդյունահանողներից, այլ երկրների արդյունահանողներից, Ռուսաստանի

Դաշնության կամ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով և այլն)

հնարավորությունների կանխատեսումները.

5) Հայաստանի Հանրապետության տարածքով բնական գազի տարանցիկ

փոխադրման հնարավորությունների կանխատեսումները.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի

Հանրապետության համար Վրաստանի սահմանում բնական գազի գնի ձևավորման

գործոնների հիմնավորվածության ուսումնասիրությունը.

7) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին

վաճառվող բնական գազի սակագների`

ա) հաշվարկման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված

կարգի համապատասխանությունը միջազգային պրակտիկային,

բ) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին,

գ) ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագնի վրա.

8) գազամատակարարման համակարգի հետ կապված առաջարկությունների ներկայացումը:

Հայերեն

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած

Իրանը հայտարարել է պաշտպանականից հարձակողական ռազմական դոկտրինի անցնելու մասին

Գերմանիան 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Իրաքը հայտարարել է, որ Իրանը թույլատրել է որոշ իրաքյան նավթատար նավերի տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցով

Երևանում կկառուցվի թենիսի 4 կորտ և ֆուտբոլի ու բասկետբոլի համար նախատեսված մարզադաշտ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան

Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին կբարձրանա 5-6 աստիճանով