Քաղաքականություն

Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

1 րոպեի ընթերցում

Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

ՆԻԿՈՍԻԱ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի խորհրդարանում միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Կիպրոսի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի գրասենյակից: Քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 2-ին` բառացիորեն րոպեներ առաջ:

Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն տուգանք 10000 եվրոյի չափով: Կիպրոսը Եվրոպայում 4-րդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից եւ Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Այս օրերին պաշտոնական այցով Կիպրոսում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում