ԻՊ-ն ներխուժել է Դամասկոսի Յարմուք փախստականների ճամբար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետությունը» ներխուժել է Դամասկոսի մերձակայքում գտնվող պաղեստինցի փախստականների «Յարմուք» ճամբար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունն, ահաբեկիչներն ճամբար են մտել Հաջր ալ Ասուադ շրջանից: Ճամբարի Պաղեստին մզկիթի մերձակայքում թեժ բախումներ են ընթանում զինված խմբավորումների և ԻՊ-ի միջև: Տեղեկություններ կան, որ ԻՊ-ի ահաբեկիչները հասել են մինչև ճամբարի կենտրոն:

Թեժ բախումներ են սկսվել զինյալների և սիրիական բանակի միջև Հորդանանի սահմանի մերձակայքում: Բախումներն սկսվել են Դարաա մարզում, սահմանային «Նասիբ» անցակետի մոտ: Զինյալները հարձակվել են այնտեղ կենտրոնացած սիրիական ուժերի վրա:

Ավելի վաղ սիրիական բանակն ամբողջությամբ հսկողություն է հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Զաբադանիիլեռներիարևմտյան հատվածի վրա՝ այնտեղ ոչնչացնելով «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման վերջին հավաքատեղիները: Մինչ այդ սիրիական բանակն իր ձեռքն էր վերցրել Զաբադանիի մի քանի բլուրներ ու բարձունքներ, այդ թվում՝ 1715-րդ բարձունքը, Ջաբալ Շեյխ Մանսուրը, Ռաս ալ Կարնը:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը