Իրավունք

Էջմիածին-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով 4 մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

Էջմիածին-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով 4 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 1-ին` ժամը 08.16-ին, տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Աուդի» մակնիշի 67 ՕՕ 001 և «Իկարուս» մակնիշի 109 ԼT 28 պետհամարանիշներով ավտոմեքենաները: «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1988թ. ծնված Է. Գ.-ը, ուղևորները` 1994թ. ծնվածՀ. և 1992թ. ծնվածՎ. Մ.-ները, 1994թ. ծնվածՍ. Ս.-ը, և «Իկարուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1946թ. ծնվածԵ. Գ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Էջմիածնի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում