Միջազգային

ԻՊ-ն սիրիական գյուղում զանգվածային սպանություն է իրականացրել

1 րոպեի ընթերցում

ԻՊ-ն սիրիական գյուղում զանգվածային սպանություն է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը մարտի 31-ին հարձակվել է Համայի մարզի Ալ Մաբուջա գյուղի խաղաղբնակիչների վրա՝ սպանելով նրանցից 48-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զոհերի մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Որոշ բնակիչներ նաև առևանգվել են: Բացի մարդկային վնասներ պատճառելուց, ահաբեկիչները տասնյակ տներ այրել են ու կողոպտել:

Տեղեկություններ կան, որ ահաբեկիչները լուրջ դիմակայության են արժանացել բնակիչների կողմից, մի քանի ահաբեկիչներ սպանվել են:

Սիրիական բանակը ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցությամբ մարտեր է մղել մղել Մաբուջա գյուղի վրա հարձակում գործած ԻՊ-ի ահաբեկիչների վրա՝ մեծ վնասներ հասնցելո նրանց:Բանակը վնասազերծել է մոտ 40 պայթուցիկ սարքավորումներ, որոնք հայտնաբերվել են բնակիչների տներում:

Ալ Մաբուջայի բնակիչներից շատերը մինչև պայքարի սկսվելը կարողացել էին հեռանալ այնտեղից:

Սիրիական հակամարտության չորս տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 220 հազարից ավելի մարդ, միլիոնավոր սիրիացիներ գաղթական են դարձել իրենց երկրի ներսում և հարևան երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում