Միջազգային

Քուվեյթը սիրիացի փախստականներին 500 մլն դոլարի օգնություն կտրամադրի

1 րոպեի ընթերցում

Քուվեյթը սիրիացի փախստականներին 500 մլն դոլարի օգնություն կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթը 500 միլիոն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին մարտի 31-ին Քուվեյթի մայրաքաղաքում ընթացող դոնոր երկրների ներկյացուցիչների հանդիպման ժամանակ նշել է Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմադ ալ Ջաբիր աս Սաբահը: Նա հայտարարել է, որ գումարը կտրամադրվի բարեկամ Սիրիայի ժողովրդին՝ որպես օգնություն:

Նախորդ տարվա ընթացքում Քուվեյթը ևս 500 միլիոն դոլար, իսկ 2013թ.-ին՝ 300 միլիոն դոլար էր հատկացրել սիրիացի փախստականներին:

Համաժողովին մասնակցում են 78 երկրների և ավելի քան 40 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սիրիական հակամարտության չորս տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 220 հազարից ավելի մարդ, միլիոնավոր սիրիացիներ գաղթական են դարձել իրենց երկրի ներսում և հարևան երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում