Միջազգային

Ասադը Սիրրիայի վստահելի դաշնակիցն է համարում Ռուսաստանին

2 րոպեի ընթերցում

Ասադը Սիրրիայի վստահելի դաշնակիցն է համարում Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան վստահելի դաշնակից է Դամասկոսի համար և ձգտում է աշխարհում և տարածաշրջանում հասնել կայունության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին CBSամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադն՝ ավելացնելով, որ Ռուսաստանը ցանկանում է հավասարակշռության հասնել աշխարհում: Նա նաև ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է լուծել քաղաքական ճգնաժամները ոչ միայն Սիրիայում, այլև տարածաշրջանի բոլոր երկրներում:

«Ռուսաստանը ցանկանում է լինել հզոր տերություն և ձայն ունենալ գլոբալ խնդիրների լուծման համար»,- ասել է Ասադը՝ հավելելով, որ Ռուսաստանը և Իրանը, որոնք մասնակցում են տարածաշրջանում դժվարին իրավիճակի կարգավորման հարցում, Դամասկոսից ոչինչ չեն պահանջում, նրանք դա անում են հանուն տարածաշրջանի և աշխարհի, քանի որ կայունությունը շատ կարևոր է նրանց համար:

ԱՄՆ-ի հետ երկխոսության վերաբերյալ Ասադը նշել է, որ իրենք միշտ պատրաստ են երկխոսության և երբեք չեն փակել դռները:

«Իսլամական պետության» վերաբերյալ Ասադը շեշտել է, որ ահաբեկչական կազմակերպությունն ավելացրել է իր զինյալների թիվն` ԱՄՆ-ի գլխավությած միջազգային դաշինքի կողմից ԻՊ-ի դիրքերը ռմբակոծելուց հետո: Նախագահի խոսքով` որոշ աղբյուրների տեղեկացմամբ` Սիրիայում ԻՊ-ի շարքերում ամսական ընդգրկվում են հազար զինյալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում