Բագրատունյաց պողոտայում ճանապարհատրանսպորտային պատահարից հինգ մարդ է տուժել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի պատնեշի մոտակայքում մարտի 29-ին` ժամը 04.37-ինտեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Կիա» մակնիշի 32 0LL 60 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի 34 NQ 772 պետհամարանիշով ավտոմեքենային:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1960 թ. ծնված Գ. Ա.-ը, ուղևորները՝ 1960 թ. ծնված Գ. Խ.-ը, 1975 թ. ծնված Ա. Բ.-ը և 1961 թ. ծնված Ռ. Ա.-ը, հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Գ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Գ. Խ.-ինը և Ա. Բ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Ռ. Ա.-ինը՝ ծանր:

Փրկարարները «Կիա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր 1958 թ. ծնված Ս. Ա.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները