Միջազգային

Սիրիական բանակը նոր տարածքներ է ազատագրել ահաբեկիչներից

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը նոր տարածքներ է ազատագրել ահաբեկիչներից

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը մարտի 26-ին հսկողութուն է հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Քաֆր Յաբուս շրջանի հյուսիս-արևելքում գտնվող Շիր Տակա, Շիր Ջուբա և Աշ ան Նուսուր բարձունքների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումների ժամանակ սիրիական բանակը մեծ վնասներ է պատճառել ահաբեկչական կազմակերպություններին:

Սիրիական բանակը Իդլիբ քաղաքի մերձակայքում լուրջ վնասներ է հասցրել ահաբեկչական կազմակերպություններին՝ վտարելով նրանց քաղաքի մերձակայքից: Բախումների ժամանակ սպանված տասնյակ ահաբեկիչների թվում են եղել նրանց ղեկավարներից Օմար ալ Ֆարուկը և Աբու ալ Բարա ալ Միսրին:

Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը նշել է, որ վերջին շրջանում շուրջ 700 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Նրա խոսքով` Սիրիանչի փակում դռներըոչ ոքի առջև, ով ցանկացնում է վայր դնել զենքերը՝ ավելացնելով, որ շարունակվում են ջանքեր գործադրվել հաշտեցման գործընթացի համար:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ զինված խմբավորումները հսկողություն էին հաստատել Բուսրա աշ Շամ գյուղաքաղաքի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում