ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն, ինչ իրականում կատարվում է Սիրիայում, ամբողջովին տարբերվում է նրանից, ինչ ներկայացնում են որոշ քաղաքագետներ և լրատվամիջոցներ՝ շփոթություն առաջացնելով հասարակության մեջ, իսկՍիրիա այցելող պատվիրակությունները կարող են փոխել հասարակական կարծիքը երկրում իրական իրադության վերաբերյալ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին նշել է ՍիրիայիՆախագահ Բաշար ալ Ասադը` Դամասկոսում Բելգիայի խորհրդարանական`Ֆիլիպ Դեվինթերի ղեկավարածպատավիրակության հետ հանդիպման ժամանակ:«Եվրոպական որոշ երկրներ սխալ են գործում` դաշինք կազմելով ահաբեկչությունն աջակցող երկրների հետ»,- ասել է Ասադը` պարզաբանելով, որ ահաբեկչական կազմակերպությունները և նրանց աջակցողները չեն ներկայացնում իրական իսլամը, որը մերժում է բոլոր տեսակի բռնությունները և քարոզում հանդուրժողականություն ու եղբայրություն:
Բելգիայի պատվիրակության անդամներն իրենց հերթին նշել են, որ Սիրիան հայտնվել է ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի առաջին գծում, և եթե այդ գիծը չլինի, ահաբեկչությունը կհասնի եվրոպական երկրներ, ուստի, կոչ են արել այդ պատերազմում աջակցել Սիրիային:
Պատվիրակության անդամները նաև հաստատել են, թե Սիրիայում ականատես են եղել, որ սիրիացիներն օժտված են մեծ կամքով` չնայած ամենօրյա տառապանքներին, որոնքենթարկվում են ահաբեկչական հարձակումների հետևանքով: «Այդ ցանկությունն ամենակարևոր գործոնն է ահաբեկչությունը հաղթահարելու, Սիրիայում կայունությունը վերականգնելու համար»,- նշել են պատվիրակության անդամները: