Միջազգային

ՄԱԿ-ի բանագնացը մտադիր է Հալեպում զինադադարի ծրագիրը քննարկել ԱԵԼ-ի գագաթնաժողովում

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի բանագնացը մտադիր է Հալեպում զինադադարի ծրագիրը քննարկել ԱԵԼ-ի գագաթնաժողովում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան շարունակում է բանակցություններ վարել Հալեպում տեղական հաշտեցման գործընթացն իրականացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բանագնացը մտադիր է Արաբական երկրների լիգայի մայիսի 28-29-ը կայանալիքգագաթնաժողովում քննարկել այդ հարցը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ֆարհան Հակը նշել է, որ այժմ չեն կարող տեղեկություն տալ բանագնացի նախաձեռնության իրականացման առաջընթացի մասին՝ ավելացնելով, որ Դե Միստուրան շարունակում է ջանքեր գործադրել Հալեպում ռազմական գործողությունները «սառեցնելու» համար:

Նրա խոսքով` ԱԵԼ-ի գագաթանաժողովը կկայանա եգիպտական Շարմ ալ Շեյխ քաղաքում:

Հալեպ քաղաքը 2012թ.-ի ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում: Քաղաքը բաժանվել է երկու մասի. արևմտյան թաղամասերը գտնվում են սիրիական բանակի, իսկ արևելյանը՝ մոտ 20 զինված խմբավորումների հսկողության տակ:

Ստեֆան դե Միստուրայի նախաձեռնությունը հավանության է արժանացել սիրիական կառավարության կողմից, անգամ տեղեկություններ են հաղորդվել Հալեպում վեց շաբաթով կրակը դադարեցնելու մասին, ինչը չի կարելի ասել ընդդիմադիրների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում