Միջազգային

Իսլամիստները հսկողություն են հաստատել Բուսրա աշ Շամ գյուղաքաղաքի վրա

1 րոպեի ընթերցում

Իսլամիստները հսկողություն են հաստատել Բուսրա աշ Շամ գյուղաքաղաքի վրա

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամիստները մարտի 25-ին հսկողություն են հաստատել Սիրիայի Դարաայի մարզի արևելքում գտնվող Բուսրա աշ Շամ գյուղաքաղաքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ` իսլամիստները հաջողության են հասել չորս օր շարունակվող պայքարից հետո: Առավել թեժ բախումներն սկսվել են մարտի 24-ի երեկոյան:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ` սիրիական բանակը Սիրիայի տարբեր շրջաններում պայքարում է ծայրահեղական խմբավորումների դեմ: Բախումներ են ընթացել Հալեպի հյուսիսում, որտեղ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Մարտեր են ընթացել նաև Թել Ջաբին, Ջաբալ Սաման բնակավայրերում, Բարիջ շրջանում, Բաբիդ և Խան Տուման գյուղերում:

Սիրիական բանակը ահաբեկիչներին լուրջ վնասներ է հասցրել Համայի, Հոմսի մարզերում տեղի ուենցած բախումներում:

Սիրիայում չորս տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում