Հասարակական

Երևանի Բեյրութի փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա է հրդեհվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Բեյրութի փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա է հրդեհվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 25-ին` ժամը 10.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Քաղաքապետարանի մոտակայքում, այրվում է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բեյրութի փողոցում՝ Անգլիական այգու մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.31-ին, մարվել՝ 10.34-ին: «ՎԱԶ-2121» մակնիշի 77VQ779 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ Ս. Գ., ծնված 1960թ.) շարժիչի հատվածում այրվել են ջրի խողովակները և էլեկտրական մալուխներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում