Աբովյան-Մայակովսկի ճանապարին «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենա է կողաշրջվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբովյան-Մայակովսկի ճանապարի 2-րդ կմ-ի հատվածում մարտի 23-ին` ժամը 23.00-ի սահմաններում, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: