Միջազգային

Ասադը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է միջսիրական բանակցությունների հարցերը

2 րոպեի ընթերցում

Ասադը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է միջսիրական բանակցությունների հարցերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան շահագրգռված է շարունակելու աջակցությունը Ռուսաստանի ջանքերին` սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում հաջողության հասնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին նշել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը` Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ազամաթ Կուլմուհամետովի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ՝ ավելացնելով, որ ամենակարևոր քայլը կարգավորման օրակարգի համաձայնեցումն է, երկխոսության մեթոդների մշակումը, ինչպես նաևերկխոսության նպատակներին հասնելումեխանիզմների որոշումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջսիրական բանակցությունների երկրորդ փուլի վերաբերյալ հարցեր: Կողմերը կարևորել ենգործընթացի հաջող ավարտին հասնելու համարխորհրդակցությունները Մոսկվայի և Դամասկոսի միջև:

«Սիրիայի կառավարությունն ու սիրիական ազգը վստահում են Ռուսաստանի ղեկավարության` սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիներ որոնելու ջանքերին»,- նշել է Ասադը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են ահաբեկչության դեմ պայքարին: Կողմերը հաստատել են, որ յուրաքանչյուր խաղաղ գործընթաց սերտորեն կապված է միջազգային հանրության հետ, որը պետք է ճնշում գործադրի ահաբեկիչներին աջակցող երկրների վրա:

Մոսկվայում հունվարի 26-ից 29-ը կայացած հանդիպումը անվանվել է ֆորում, որը կարող է հիմք հանդիսանալ միջսիրիական բանակցությունների վերսկսման համար: Հանդիպման մասնակիցները համաձայնության էին եկել մի շարք սկզբունքների շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Մոսկվայում հունվարի 29-ին ավարտված մոսկովյան բանակցություններն առաջին էին Սիրիայի կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունների միջև` 2014թ.-ի փետրվարին ընդհատված երկխոսություններից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում