Երևանի Շիրազի փողոցի բնակարաններից մեկում ԱՄՆ քաղաքացու դի է հայտնաբերվել
1 րոպեի ընթերցում
![Երևանի Շիրազի փողոցի բնակարաններից մեկում ԱՄՆ քաղաքացու դի է հայտնաբերվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/03/798810.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 23-ին` ժամը 12.11-ին, ահազանգ է ստեցվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում` անկողնում, հայտնաբերել ԱՄՆ քաղաքացի Գ. Ա.-ի (ծնված 1951թ.) դին: