Երևանում շինաշխատանքների ժամանակ վերամբարձ կռունկի սլաքն ընկել է շենքի տանիքին
1 րոպեի ընթերցում
![Երևանում շինաշխատանքների ժամանակ վերամբարձ կռունկի սլաքն ընկել է շենքի տանիքին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/03/798473.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 20-ին` ժամը 11.36-ին, ահազանգ է ստացվել, Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի մոտակայքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է շենքի տանիքին. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: