Իրավունք

Ագաթանգեղոսի փողոցում մեքենայի պայթյունի հետևանքով տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Ագաթանգեղոսի փողոցում մեքենայի պայթյունի հետևանքով տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 18-ին` ժամը 13.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում կայանած ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 48 DV 888 պ/հ ավտոմեքենայի (վարորդ` Հ. Դ., ծնված 1988թ.) մոտակայքից լսվել է պայթյունի ձայն (հրդեհի բռնկում տեղի չի ունեցել),

կայանած հատվածում ասֆալտը վնասվել է, շենքի մուտքի 1-ին և 2-րդ հարկերի պատուհանները կոտրվել են. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում