Հայաստանը ներդրումների եւ զբոսաշրջության համար ապահով երկիր է. Կարեն Ճշմարիտյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փակ սահմանները, արտաքին գործոնները, 90-ականների տնտեսական կոլապսն իրենց ազդեցությունն ունեցել են երկրի տնտեսության վրա, սակայն Հայաստանում դրանք չեն համարել վերջնագիր եւ փորձել են տարատեսակ ուղիներով ոչ միայն ոտքի կանգնել, այլեւ տարբեր ոլորտներում արձանագրել լուրջ ձեռքբերումներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գնահատմամբ, դրա վկայությունները բազմաթիվ են թե արդյունաբերության եւ թե տնտեսության ոլորտում: Զբոսաշրջության ոլորտում Հայաստանը լուրջ ջանքեր է կատարել, եւ այսօր հյուրանոցներն ու հանգստյան տները բավարար են ընդունելու օտարերկրյա զբոսաշրջիկներին, իսկ սպասարկման որակը չի զիջում միջազգային չափանիշներին: «Զգայուն արտաքին գործոնները, փակ սահմանները Հայաստանին ստիպում են գտնել առավելագույն ռացիոնալ լուծումներ, գերխնդիր դնել տնտեսության ինովացիոն զարգացումը, գիտելիքահեն քաղաքականությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Արարատի ստորոտին» միջազգային մեդիախորհրդաժողովում ասաց Կարեն Ճշմարիտյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացնում է պատճառներ, թե ինչու պետք է Հայաստանում ներդրումներ կատարել: «Հայաստանը ներդրումներ կատարելու համար ապահով պետություն է: Բացի այդ, Հայաստանը բազմաթիվ պետությունների եւ տնտեսական միությունների հետ ունի յուրահատուկ պայմաններ: ԵՏՄ 170-միլիոնանոց շուկայի հետ ունի պարզեցված մուտք: ԵՄ-ի հետ օգտվում է GSP+ համակարգից: Հայաստանն օգտվում է Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Կանադայի հետ արտոնյալ ներմուծման ռեժիմներից: Սա` զուտ տնտեսական առումով: Իսկ թե ինչու պետք է այցելել Հայաստան, ապա դրա համար կան բազմաթիվ պատճառներ: Հայաստանում արեւ կա, Հայաստանոմ կան հետաքրքրական վայրեր:Չնայած մեր երկու հարեւանների առկայությանը, այնուամենայնիվ, Հայաստանի ներսում ապահով է: Գիշերվա ցանկացած ժամին կարող եք զբոսնել եւ ձեզ ոչ մի վտանգ չի սպառնա»,- ասաց Ճշմարիտյանը` հավելելով, որ սա ուղղակի ու պարզ հաղորդագրություն է, որը կոնֆերանսի մասնակից լրագրողները պետք է հասցնեն իրենց քաղաքացիներին:

Մարտի 18-20-ը Երևանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5-րդ միջազային եռօրյա մեդիախորհրդաժողովը: Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանի և կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Խորհրդաժողովն անցնում է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: Նրա թեմատիկ ուղղություններն այն չորս սկզբունքներն են՝ Հիշողություն, Երախտագիտություն, Միջազգային պայքար ցեղասպանությունների ճանաչման համար, Վերածնունդ, որոնց տրամաբանության ներքո անց են կացվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները:

Խորհրդաժողովը մեկ հարկի տակ է հավաքել տարբեր երկրներից միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, գիտնականների, հասարակական և քաղաքական գործիչների: Այն կհանդիսանա Հայոց ցեղասպանության պատմության, ճանաչման, պետությունների պատասխանատվության ու ապագա ոճիրների կանխարգելման, Ցեղասպանության եղելության հերքման, մշակութային արժեքների ոչնչացման ու այլ հիմնախնդիրների քննարկման հարթակ:

Հայերեն

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ