Իտալացի դիզայներները կառուցել են տուն կենդանի ծառերով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի դիզայներները բնակելի տան կառուցման համար օգտագործել են շուրջ 200 կենդանի ծառեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, կենդանի դեկորացիան ունի յուրահատուկ գործառույթ. ծառերն ամռանը պաշտպանում են կիզիչ արևից, իսկ ձմռանը արևին թույլ տալիս ջերմացնել:

«Տպավորությունն այնպիսին է, որ ապրում ես ծառի վրա»,- նման կերպ են բնութագրել բացառիկ հինգհարկանի շինությունը, որը գտնվում է իտալական Թուրին քաղաքում: Ճարտարապետ Լուչանո Պիյայի խոսքով` այն կարծես մանկական երազանքների տուն լինի:

Շինության 63 բնակարաններն իրենցից ներկայացնում են իրական քաղաքային ջունգլիներ, ունեն իրենց պատշգամբը՝ զարդարված ծառերով, որոնք տեղադրվել են մեծ տարաների մեջ:

Շինության մեջ ընդգրկվել են 150 ծառ, որոնք տեղադրվել են պատշգամբներում: Եվս 50 ծառ աճում են տան այգում: Կանաչը ստեղծում է իդեալական միկրոկլիմա:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում