Քաղաքականություն

Լիտվան Հայաստանի հետ է Ցեղասպանության դատապարտման պայքարում

1 րոպեի ընթերցում

Լիտվան Հայաստանի հետ է Ցեղասպանության դատապարտման պայքարում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Ցեղասպանության զոհերի թանգարանում մարտի 16-ին «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ, Լիտվայի Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Դալիա Կոուդիտեն:

Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դալիա Կոուդիտեի խոսքով` քաղաքական գործիչները պետք է ամենօրյա պայքար մղեն Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ : Նա անընդունելի է համարել Թուրքիայի իշխանությունների վարքագիծը: Դիմելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ Դալիա Կոուդիտեն ասել է. «Ձեզ հետ միասին ենք Ցեղասպանության դատապարտման պայքարում»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում