Իրավունք

Հայտնաբերվել է Գյումրիում մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը

1 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել է Գյումրիում մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ ավտոմեքենայի վարորդը մարտի 14-ին` ժամը 01.00-ին սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 84/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1959թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նույն օրը ձեռնարկված բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16.45-ին բաժին է ներկայացել 1977թ. ծնված Արտյոմ Ա.-ն և խոստովանել, որ «Տոյոտա Վինդոմ» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել տղամարդուն և դիմել փախուստի: Արտյոմ Ա.-ն ձերբակալված է: Քննությունը շարունակվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում