ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երկու քաղաքացիներ թունավորման նախանշաններով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 14-ին, ժամը02.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Նուբարաշեն 12-րդ փողոցի թիվ 3 շենքի 39-րդ բնակարանի բնակիչ Ա. Ա.-ն (ծնվ. 1997թ.):
Բացի այդ, մարտի 13-ին, ժամը 20.38-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Մարգարյան փողոցի տներից մեկի բնակիչ Ս. Մ.-ն (ծնվ. 1984թ.):
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: