Միջազգային

Հորդանանում սիրիացի փախստականների ճամբարը մեծությամբ երկրորդն է աշխարհում

1 րոպեի ընթերցում

Հորդանանում սիրիացի փախստականների ճամբարը մեծությամբ երկրորդն է աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանում գտնվող սիրիացի փախստականների Զաաթարիճամբարն մեծությամբ երկրորդն է աշխարհում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սիրիայի սահմանից 10-ը կմ հեռավորության վրա գտնվող ճամբարում ապաստան է գտել 120 հազար մարդ, մեծամասամբ, կանայք և երեխաներ: Համացանցում հրապարակված լուսանկարներում պատկերված է Զաաթարի ճամբարում սիրիացի փախստականների կյանքը:

Ինչ վերաբերում է սիրիական պատերազմին, ապա այդ երկրի ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` կառավարական ուժերը երկրի տարբեր հատվածներում շարունակում են պայքարել զինված խմբավորումների դեմ: Լաթաքիա նահանգի հյուսիսի Սալմա, Խան ադ Ջոզ, Քաֆր Դելբա վնակավայրերում սիրիական բանակը զինյաների թաքստոցներ է ոչնչացրել, նաև ոչնչացվել են նրանց զենքերը, զրահամեքենաները: Սպանվել են մեծ թվով ահաբեկիչներ:

Սիրիական բանակը մարտի 13-ին Կունեյտրա մարզում տասնյակ ահաբեկիչերի է ոչնչացրել: Բախումներն ընթացել են Համիդիե և Սուիսա գյուղերում: Աղբյուրը հաստատել է, որ բանակի ստորաբաժանումներից մեկը ահաբեկիչներին լուրջ վնասներ է հասցրել Իդլիբի շրջանի Շաղր, Ռամի Քաֆրջալիս, Բանշ, Թաֆթանազ գյուղերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում