ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 13-ին` ժամը 07.52-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 VD 129 պետհամարանիշով (վարորդ`1981թ. ծնված Ս. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (40 մ): Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայի ուղևորները` 2007թ. ծնվածՄ. և Մ. Բ.-ները, հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: Հրշեջ-փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ: