Երկիր մոլորակի ծովերում գրեթե 228,5 հազար տեսակի կենդանի օրգանիզմներ են բնակվում. գիտնականներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկիր մոլորակի ծովերում եւ օվկիանոսներում բնակվում են 228 հազար 450 տեսակի զանազան կենդանի օրգանիզմներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն Է հանգել գիտնականների միջազգային կոլեկտիվը, որը տարբեր երկրներում եղած տվյալների համապատասխան պահոցների համեմատական վերլուծության եւ համախմբման միջոցով զբաղվում Է ծովային կենսաբանական տեսակների այսպես կոչված Համաշխարհային ռեեստր կազմելով:

Ինչպես ԱՄՆ-ում հայտարարել են այդ հետազոտության ներկայացուցիչները, պարզվել Է, որ 190 հազար 400 անուն մինչ այժմ հայտնի տեսակներ, դատելով ըստ առկա բոլոր տվյալների, իրենցից ներկայացնում են միեւնույն ծովային կենդանի օրգանիզմների տարբեր անվանումները: Այս կատեգորիայում բացարձակ ռեկորդակիր Է դարձել Littorina saxatilis ծովային լորձնամոլյուսկը, որի համար մասնագետները հաշվել են ընդհանուր առմամբ 113 անուն: Այսպիսով, ծովային կենդանի օրգանիզմների նախկին կատալոգը, որն ուներ գրեթե 419 հազար անվանում, փորձագետներն իրենց կատարած աշխատանքի շնորհիվ, որն սկսվել Է ութ տարի սրանից առաջ, կրճատել են 45 տոկոսով:

Բելգիայի Օստենդե քաղաքի Ֆլանդրիայի ծովային ինստիտուտում բազավորված ծրագրի մասնակիցները կարծում են, որ ծովային կենդանի օրգանիզմների՝ գիտությանն արդեն հայտնի տեսակների դասակարգման ու համակարգման աշխատանքը «գործնականում ավարտված Է»: Այնուամենայնիվ, համաշխարհային օվկիանոսի նոր բնակիչների հայտնաբերումը շարունակվում Է: Միայն անցյալ տարի հայտնաբերվել են կենդանի օրգանիզմների եւս 1451 տեսակներ: Ծրագրի մասնակիցների գնահատումների համաձայն՝ լաբորատորիաներում նկարագրման գործընթացում են գտնվում եւս 10 հազար կամ նույնսկ ավելի այդպիսի նոր տեսակներ:

Մինչդեռ կենդանի օրգանիզմների 500 հազարից մինչեւ 2 միլիոն ծովային տարատեսակներ տակավին սպասում են իրենց հայտնագործությանը, կանխատեսում են գիտնականները: Նրանց տեսակետով՝ այդ հետազոտությունների համար կպահանջվի առնվազն 360 տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ