Երևանյան փողոցում մթերային կրպակ է այրվել
1 րոպեի ընթերցում
![Երևանյան փողոցում մթերային կրպակ է այրվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/03/797322.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 11-ին` ժամը 07.02-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանյան փողոցի թիվ 53 շենքի մոտակայքում` մթերային կրպակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.12-ին, մարվել` 07.20-ին: Այրվել է Ա. Զ.-ի մթերային կրպակի ներքին երեսպատումը և գույքը` 10 ք.մ: