Միջազգային

Թուրք-սիրիական սահմանին երկու գյուղեր են ազատագրվել

1 րոպեի ընթերցում

Թուրք-սիրիական սահմանին երկու գյուղեր են ազատագրվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը մարտի 11-ին ազատագրել է 2 գյուղեր, որոնք գտնվում են երկրի հյուսիս-արևելքում՝ Ռաս ալ Այն քաղաքի մերձակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ազատագրվել են Տուլան և Ալ Ամիր գյուղերը:

Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Ռաս ալ Այն քաղաքում թեժ մարտեր են ընթանում ԻՊ ծայրահեղական կազմակերպության անդամների և քրդական ուժերի միջև: Երկու կողմերը տասնյակ կորուստներ են արձանագրել:

Քրդական աղբյուրների տեղեկացմամբ` մարտի 11-ին ահաբեկիչները լայնածավալ գործողություններ են սկսել Ռաս ալ Այն քաղաքի ուղղությամբ՝ օգտագործելով տանկեր, ծանր հրետանի:

Ռաս ալ Այն քաղաքը համարվում է քրդական մեծությամբ երրորդ քաղաքը Հասաքեից և Ղամիշլիից հետո, որը ահաբեկիչների համար Թուրքիայի տարածք մտնելու անցում է:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում