Հասարակական

Մոտ 25 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել Կիևյան կամրջի տակ

1 րոպեի ընթերցում

Մոտ 25 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել Կիևյան կամրջի տակ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կիևյան կամրջի տակ` «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի (մոտ 25 տարեկան): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, այս մասին ահազանգ է ստացվել մարտի 9-ին` ժամը 19.43-ին:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում