Հաագայում կայացել է «Հայոց ցեղասպանության ժառանգությունը 100 տարի անց» խորագրով խորհրդաժողով

4 րոպեի ընթերցում

ՀԱԱԳԱ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայի Գլոբալ արդարադատության ինստիտուտում մարտի 6-ից 7-ը տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ժառանգությունը 100 տարի անց» խորագրով խորհրդաժողովը, որը կազմակերպել էր Նիդերլանդների «ՆԻՈԴ» պատերազմի, Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտը, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտն ու «Հարյուրամյակի նախագիծ» հիմնադրամը: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդաժողովը մեկնարկել է մարտի 5-ին Հաագայի «Մարդկության տուն» թանգարանում կայացած քննարկումով, որի ժամանակ ցուցադրվել է «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը: Ելույթով հանդես են եկել դոկտոր Ռոնալդ Սյունին եւ դոկտոր Ուգյուր Ումուտ Ունգյորը:

Մարտի 6-7-ի խորհրդաժողովի ընթացքում ելույթ են ունեցել հայտնի գիտնականներ ու ուսումնասիրողներ, ովքեր տարբեր դիտակետերից քննարկել են Հայոց ցեղասպանության հետևանքներն ու այն դասերը, որոնք պետք է քաղել ցեղասպանությունների կանխարգելման նպատակով: Իրավունքի և քաղաքականության հարցերին անդրադարձել է բանախոս, հայտնի իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային դատարանների կողմից ցեղասպանությունների հարցի հետ կապված հարցերը ներկայացրել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ասոցացված դեկան Սյուզն Կարամանյանը, Ճանաչման ու փոխհատուցումների ուսումնասիրությամբ հանդես են եկել Նոլվեն Գիբերտն ու Սուն Կիմը` Հարավսլավիայի միջազգային տրիբունալից, Հայոց ցեղասպանության ընթացքում հայ կանանց հանդեպ սեռական բռնությունների անպատժելիության ու դրա հետևանքների հարցերն էլ դիտարկել է Նայվա Նաբթին` Արիզոնայի համալսարանից: Դատական համակարգերի ձախողման հարցերն էլ արծարծել է Հարավսլավիայի միջազգային տրիբունալի իրավաբան, «Հարյուրամյակի նախագիծ» հիմնադրամի նախագահ Ալեքսիս Դեմիրճյանը:

Հայոց ցեղասպանության մշակութային դրսևորումներին, թուրքական մամուլում և թուրք հասարակության շրջանում Հայոց ցեղասպանության արծարծման պատմությանն ու ներկա վիճակին, քաղաքական ու հանրային շրջանակներում իրական պատկերին ու միտումներին անդրադարձել են Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Էնթընի Հոլսլախը, «Ակոս» օրաթերթի խմբագիր Ֆերդա Բալանսարը, Ստամբուլի «Բիլգի» համալսարանից Էսրա Էլմասը և Այդա Էրբալը` Նյու Յորքի համալսարանից: Ֆիլմարտադրության մեջ Հայոց ցեղասպանության արտացոլումները քննարկել են Հարավային մեթոդիստների համալսարանից դոկտոր Լիզա Սիրագանյանը և դոկտոր Մարի-Օդ Բարոնյանը` Ամստերդամի համալսարանից:

Մարտի 7-ին դիտավորությունների և ժխտման խնդիրների քննարկումով հանդես են եկել Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Հանիբալ Թրեվիսը, Մասաչուսեթսի Լոուվելի համալսարանի պրոֆեսոր Լևոն Չորբաջյանը և դոկտոր Սեյհան Բայրակտարը` Ցյուրիխի համալսարանից: Հայոց ցեղասպանության դերը 20-րդ դարի ռազմականացման հարցում քննարկել է դոկտոր Ուգյուր Ումուտ Ունգյորը` Ուտրեխտի համալսարանից: Հայոց ցեղասպանության համատեքստում ժողովրդագրական ու վիճակագրական ուսումնասիրությունների խնդիրներին անդրադարձել է դոկտոր Յակուբ Բիյակը` Հարավսլավիայի միջազգային տրիբունալից: Ցեղասպանության ուսուցման մեթոդոլոգիան ներկայացրել է Ջոյս Սահյունին` Քվեբեկի «Դյուրոքեր» քոլեջից, իսկ հայ գրականության մեջ արծարծումները քննարկել է դոկտոր Բարլո Տեր-Մկրտիչյանը` Ֆրեզնոյի պետական համալսարանից: Մշակութային ժառանգության ու ժխտողականության հարցերը դիտարկել են դոկտոր Նանոր Կեբրանյանը` Կոլումբիայի համալսարանից, և դոկտոր Յուջին Սենսենիգ-Դաբուսը` Նոտր Դամի համալսարանից:

Հայերեն English

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս