ՄԱԿ-ի բանագնացն ակնկալում է միջսիրիական բանակցությունների շարունակումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ճգնաժամը կարող է լուծվելմիայնսիրիացիների ձեռքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան՝ ավելացնելով, որ ՄԱԿ-ի խնդիրն է աշխատանքներ տանել այդ ուղին դյուրացնելու համար: «Կարծում եմ, որ Մոսկվայում կայացած հանդիպումը օգտակար էր, և ակնկալում եմ, որ մոսկովյան բանակցությունների երկրորդ փուլը կկայանա, քանի որ դա կօգնի բոլոր սիրիացիներին՝ ընդդիմադիր, թե կառավարական կողմերի»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարել էր, որ պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության ներկայացուցիչները ապրիլին կհանդիպեն Մոսկվայում՝ շարունակելու համար միջսիրիական բանակցությունները, որի առաջին փուլի կայացել էր 2015թ. հունվարին:

Մոսկվայում կայացած հանդիպումներն ավարտվել են հունվարի 29-ին, որոնց ընթացքում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները համաձայության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Սկզբունքների մեջ առաջնային էր Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության ապահովումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը