Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել Է «Ուսադիրներով տիկին 2015» մրցույթը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է «Ուսադիրներով տիկին» մրցույթը՝ նվիրված Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի տոնակատարությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, այս միջոցառումը կազմակերպվել Է զորամասի հրամանատարության նախաձեռնությամբ եւ անցկացվում Է երեք փուլով՝ զինծառայողների թվից ավելի քան 50 մրցորդուհիների մասնակցությամբ:
Առաջին փուլում, որն անվանվում Է «Մարտավարական միավոր», մասնակից կանայք կատարել են ռազմական պատրաստության առաջադրանքներ. հրազենով հրաձգություն, ավտոմոբիլի վարում՝ արգելքների հաղթահարմամբ, խրամատների սարքավորում պառկած հրաձգության համար եւ կտրտված տեղանքով 5 կիլոմետր ցատկ-ռազմերթ՝ լրիվ կարգ ու սարքով:
Երկրորդ փուլի ընթացքում մասնակից կանայք ստեղծագործական կատարմամբ ներկայացրել են իրենց «այցեքարտը», ցուցադրել են վարպետությունը «գերարվեստական ասմունքի» ժանրում՝ դահլիճին գերելով պլաստիկայով, պարերի նրբագեղությամբ, բեմական վերամարմնավորումներով եւ բանաստեղծությունների արտասանությամբ:
«Մրցութային ծրագիրն ստացվեց բովանդակալից, գեղեցիկ, նուրբ եւ կանացի,- նշել Է անձնակազմի հետ աշխատանքի գծով ռուսական ռազմակայանի փոխհրամանատար գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը:- Մեր մասնակից կանայք իրենց դրսեւորեցին որպես շատ տաղանդավոր եւ ստեղծագործ աղջիկներ: Գործնականում բոլոր արվեստների գծով նրանք ունակ են դրսեւորելու վարպետություն. խորեոգրաֆիա, վոկալ, նկարչություն, պոեզիա. այս ամենը նրանք ցուցադրեցին մեծագույն հաջողությամբ»:
«Ուսադիրներով տիկին» մրցույթի ամփոփումը կդառնա «Ցուցադրաքայլք» եզրափակչ փուլը, որը տեղի կունենա մարտի 7-ին Սպայի տանը: Մասնակից կանայք պետք Է ցուցադրեն իրենց երեկոյան զգեստները, խորագիտակությունը, պարի եւ երգեցողության վարպետությունը:
Մրցույթի արդյունքներով հաղթողներին կհանձնվեն թանկարժեք նվերներ եւ դիպլոմներ: Մասնակից եւ հանդիսական բոլոր կանանց նաեւ կշնորհավորեն ցուցադրական ելույթներով եւ համերգային ծրագրով՝ միավորման եւ Հայաստանում ՌԴ-ի պաշտպանության նախարարության դպրոցի գեղարվեստական կոլեկտիվների մասնակցությամբ: