Վանաձորում «ԶԻԼ»-ի և «Վոլկսվագեն»-ի բախումից 21-ամյա երիտասարդ է տուժել
1 րոպեի ընթերցում
![Վանաձորում «ԶԻԼ»-ի և «Վոլկսվագեն»-ի բախումից 21-ամյա երիտասարդ է տուժել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/03/796495.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 5-ին` ժամը 10.16-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզիՎանաձոր քաղաքիԵրևանյան խճուղում՝ զորամասի մոտակայքում, բախվել են «ԶԻԼ-130» և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած. անհրաժեշտէ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի (վարորդ Ս. Մ.) 35 VO 958 պետհամարանիշի և «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Ա. Պ.) 60 UO 532 պետհամարանիշի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Ս.Մ.-ը (ծնված 1994թ.) տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան: