Լոռիում ձորը գլորված «ՎԱԶ-2121»-ի 78-ամյա վարորդը տեղում մահացել է
1 րոպեի ընթերցում
![Լոռիում ձորը գլորված «ՎԱԶ-2121»-ի 78-ամյա վարորդը տեղում մահացել է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/03/796360.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 4-ին` ժամը 08.52-ին, տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` Լուսաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի 27-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 35 SN 657 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը (մոտ 250 մ): Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայի մոտակայքից՝ ձորից, դուրս են բերել վարորդի՝ 1937թ. ծնված Լ. Մ.- դին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և այն դուրս բերել ձորից: