Չինաստանի կինովարձույթում դրամարկղային մուտքերն առաջին անգամ գերազանցել են ԱՄՆ-ինը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կինովարձույթում դրամարկղային մուտքերը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել են ԱՄՆ-ի դրամարկղային մուտքերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: 2015 թվականի փետրվարի տվյալներով՝ Չինաստանում վարձույթի աշխատողները վաստակել են 650 միլիոն դոլար (առավելապես սեփական արտադրության կինոժապավեններով), մինչդեռ ԱՄՆ-ում հաջողվել Է հավաքել տասը միլիոնով պակաս:

Ինչպես ճշտում Է հրատարակությունը, Չինաստանի վարձույթի առաջատարն Է դարձել «Մարդը Մակաոյից 2» մարտաֆիլմը (104 միլիոն դոլար): Երկրորդ հորիզոնականում Է «Վիշապի թուրը» պատմական ֆիլմը (95 միլիոն), երրորդում՝ «Գայլի տոտեմը» չին-ֆրանսիական կինոնկարը (72 միլիոն):

Չինաստանում հոլիվուդյան ժապավենները ամենավատ արդյունքներն են արձանագրել: Դրանց մեջ ամենահաջողը՝ «Հոբիտ 3. Հինգ զորքերի ճակատամարտը», վաստակել Է 36 միլիոն դոլար: Այնուհետեւ գալիս են «Սոված խաղեր. Ճայ-ծաղրասարյակը: Մաս 1»-ը (35,5 միլիոն): Մնացած ամերիկյան կինոնկարները չեն մտել փետրվարի տասն ամենահասութաբեր ֆիլմերի տասնյակ:

Չինաստանում նախորդ ռեկորդը սահմանվել Է 2014 թվականի հուլիսին, երբ Էկրաններ բարձրացավ «Տրանսֆորմերներ 4. Բնաջնջման դարաշրջանը» կինոժապավենը, որը նկարահպանվել Է Պեկինում: Այն ժամանակ վարձույթի աշխատողներին հաջողվեց հավաքել 580 միլիոն դոլար:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում