Սաուդյան Արաբիան և Թուրքիան կմեծացնեն աջակցությունը սիրիական ընդդիմությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի թագավորն ու Թուրքիայի Նախագահը համաձայնության են եկել սիրիական ընդդիմությանը տրվող աջակցությունը ավելացնելու շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին թուրքական «Անադոլու»-ին հայտնել է Թուրքիայի Նախագահի աշխատակազմի աղբյուրը:

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիա է ժամանել շաբաթ օրը: Թուրքիայի նախագահի այցի պաշտոնական մասը` Սաուդյան Արաբիայի թագավորի հետ հանդիպումը, կայացել է երկուշաբթի` մարտի 2-ին: Երկու երկրների առաջնորդները, բացի սիրիական ճգնաժամից, քննարկել են նաև իրավիճակը Իրաքում, Պաղեստինում, Եգիպտոսում և Եմենում:

Կիրակի սկսվել է ընդդիմադիր Ազատ սիրիական բանակի զինյալների ուսուցման և վերազինման թուրք-ամերիկյան ծրագիրը: Այն ենթադրում է մեկ տարվա ընթացքում կրթել 2 հազար զինյալի` Կենտրոնական Թուրքիայի ծայրամասերից մեկում: ԱՄՆ-ն տրամադրում է զինյալների զենքն ու սարքավորումները, իսկ ուսուցումը կիրականացնեն թուրքական և ամերիկյան զինվորականները: Բացի Թուրքիայից, այս ծրագրին մասնակցում են Սաուդյան Արաբիան և Քաթարը:

2011 թվականից Սիրիայում շարունակվում է զինված հակամարտությունը կառավարական ուժերի և տարբեր զինյալ խմբավորումների միջև: Պատերազմի արդյունքում, ՄԱԿ-ի տվյալներով, մահացել է ավելի քան 200 հազար մարդ, այդ թվում` հայեր: Կառավարական ուժերի դեմ կռվող խմբավորումներից ամենաակտիվն են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները:

Հայերեն Русский

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը