Միջազգային դաշինքը Սիրիայում և Իրաքում մեծ վնասներ է հասցրել ԻՊ-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքը մոտ 30 օդային հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, անօդաչու ինքնաթիռները 2 հարված են հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին, որոնց հետևանքով ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող փոխադրամիջոցներ, զենքեր: Իրաքում հարվածներն ուղղվել են Ալ Ասադ, Ալ Կաիմ, Քիրքուք, Մոսուլ շրջաններին, ինչի արդյունքում ոչնչացվել են ԻՊ-ին պատկանող զինպահեստը, շինություններ և մարտական ստորաբաժանումներ:

Տեղեկություններ կան, որ ապրիլ-մայիսին իրաքյան ուժերը լայնածավալ գործողություններ կսկսեն Մոսուլի ազատագրման համար: Մոսուլում այժմ մոտ 2 հազար ահաբեկիչներ կան: Նախատեսվում է ռազմական գործողություններում ընդգրկել քրդական և իրաքյան ուժերի մինչև 25 հազար մարտիկների:

ԱՄՆ-ի օդային ուժերն Իրաքում ռազմական գործողություններ սկսել են օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ից: Իրաքում ԱՄՆ-ի հետ միասին գործողություններին մասնակցում են Ավստրալիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Կանադան, Նիդերլանդները, Ֆրանսիան, իսկ Սիրիայում՝ Բահրեյնը, Հորդնանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը