Իրավունք

Մյասնիկյան պողոտայում «Օպել-Վեկտրա»-ն բախվել է էլեկտրասյանը. 22-ամյա ուղևորը մահացել է

1 րոպեի ընթերցում

Մյասնիկյան պողոտայում «Օպել-Վեկտրա»-ն բախվել է էլեկտրասյանը. 22-ամյա ուղևորը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 5 շինության մոտ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան մարտի 1-ին` ժամը 02.50-ին, բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նույն օրը` ժամը 21.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ուղևորներից մեկը` 1993թ. ծնված Արթուր Մելիքյանը, մահացել է:Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում