Իրավունք

ՀՀ ոստիկանապետն Արմեն Մուրադյանին պարգևատրել է Համագործակցության ամրապնդման համար» մեդալով

1 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանապետն Արմեն Մուրադյանին պարգևատրել է Համագործակցության ամրապնդման համար» մեդալով

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը տարբեր ոլորտներում գործընկերային հարաբերություններ ունի Առողջապահության նախարարության հետ, ինչը նպաստում է երկու գերատեսչություններին առաջադրված մի շարք խնդիրների արդյունավետ լուծմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության առողջապահության նախարարությունների միջև փոխգործակցության ամրապնդման, համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացման և այդ գործում անձնական ավանդ ներդնելու համար, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի 2015թ. փետրվարի 21-ի հրամանով` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում