Սիրիայում ավելի քան 100 ասորիներ են սպանվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» ծայրահեղականները Սիրիայի հյուսիս-արևելքում ավելի քան 100 ասորիների են սպանել: Այս մասին տեղեկացրել է Քրդական ինքնապաշտպանական ուժերի ղեկավար Ռիդուր Խալիլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, նրա խոսքով` ԻՊ-ի հերթական հանցագործությունները տեղի են ունեցել Հորմուզ գյուղում: «Ապստամբները հաշվեհադարդար են տեսել խաղաղ բնակիչների հետ այն պատճառով, որ վերջին շրջանում վնասներ են կրել Ալ Ջազիրա շրջանում»,- նշել է Ռիդուր Խալիլը:

Քրդական ուժերի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ այժմ բախումներ են ընթանում Թել Խամիսա բնակավայրի համար, որտեղ գտնվում է ԻՊ-ի խոշորագույն հենակետը: Այնտեղից կազմակերպության մոջահեդները փախուստի են դիմում իրաքյան տարածքներ:

Նա նաև նշել է, որ ԻՊ-ի ձեռքերում են գտնվում 298 քրիստոնյաներ: «Ծայրահեղականների հարձակման հետևանքով դատարկվել են 38 գյուղեր, որտեղ այրվել են տներ, դպրոցներ, եկեղեցիներ: Շուրջ 5 հազար փախստականներ ապաստան են գտել Հասաքե, Ղամիլշի և Դերբասիա գյուղերում»,- ասել է նա՝ հավաստիացնելով, որ բոլոր գյուղերն անխտիր կազատագրվեն ահաբեկիչներից, և միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել գերիներին ազատ արձակելու ուղղությամբ:

Փետրվարի 24-ի գիշերը «Իսլամական պետությունը» հարձակվել է ասորական գյուղերի վրա, ինչի հետևանքով հազարավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը:

Հայերեն Русский

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը