Հասարակական

Հայաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն Է. Կոսաչով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի հանրապետությունները կարեւոր են Ռուսաստանի համար՝ յուրաքանչյուրն իր ձեւով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, փետրվարի 26-ին Մոսկվայում լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը: «Ռուսաստանը շահագրգռված Է, որ տարածաշրջանում կյանքը լինի կայուն ու խաղաղ»,-ասել Է քաղաքական գործիչը:

Նրա կարծիքով Հայաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն Է: «Մենք միասին ենք ոչ միայն ԱՊՀ-ում, այլեւ ՀԱՊԿ-ում, իսկ այժմ արդեն նաեւ Եվրասիական տնտեսական միությունում»,-պարզաբանել Է Կոսաչովը: «Մեր երկրի հետ նման ինտեգրացիոն նախագծերը շատ լայն աջակցություն են վայելում հայ հասարակության մեջ, այդ գործընթացները ոչ միայն այն ընտրության արդյունքն են, որ կատարում են ղեկավարները, այլեւ այն տրամադրությունների, որոնք առկա են մարդկանց մեջ»,-ասել Է խորհրդարանականը: Նա ընդգծել Է, որ մյուս ուղղությամբ, հակառակ այս տրամադրություններին, աշխատում են Հայաստանում մեր բազմաթիվ աշխարհաքաղաքական մրցակիցները:

Կոսաչովը հայտնել Է, որ շուրջ 350 ոչ կառավարական կազմակերպություններ քարոզում են եվրասիական ինտեգրացման դեմ եւ հօգուտ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման: «Մենք նրանց աշխատանքը կոռեկտ չենք համարում, որովհետեւ սկզբունքորեն կոռեկտ չենք համարում «կամ-կամ» հարցադրումը՝ կամ դուք մեզ հետ եք, կամ նրանց հետ եք: Այդ դիրքորոշումն արդեն ավերել կամ գրեթե ավերել Է Ուկրաինան եւ կարող Է ավերել ցանկացած այլ երկիր»,-նշել Է կոմիտեի ղեկավարը:

Սենատորը հույս Է հայտնել, որ Հայաստանին կհաջողվի խուսափել նման ընտրություն կատարելու փորձությունից: «Հուսով եմ, որ մենք՝ Հայաստանը եւ Ռուսաստանը, տարիներով ու հարյուրամյակներով կպահպանենք դաշնակցության ու բարեկամության հարաբերությունները, ինչպես որ եղել Է անցյալում»,- ասել Է Կոսաչովը:

Հայերեն English Русский

Բրյուսելը պետք է շարունակի կանգնել պատմական ճշմարտության կողքին և պայքարել ժխտողականության ցանկացած դրսևորման դե. Դավիդ Վեյցման

Ոգեկոչման ազգային օրը հիշենք Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Էմանուել Մակրոն

Հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. դեսպան Էնդրյու Թըրներ

Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Աշ-Շարաան հայտնել է, որ Պուտինը հրաժարվել է Բաշար ալ-Ասադին հանձնել Սիրիային

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է. Հունաստանի խորհրդարանի նախագահ

Անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհենք ապագայի մասին. Երևանի քաղաքապետի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

12 նահանգ Թրամփին դատի է տվել նրա սահմանած մաքսատուրքերի պատճառով

Սուրբ Պետրոսի տաճարը ողջ գիշեր բաց է մնացել Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տվող մարդկանց մեծ հոսքի պատճառով

Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի արդարադատության վերականգնման արդյունավետ մեխանիզմներով. Ջոն Ինյարիտու