Հայոց ցեղասպանություն

Ապրիլին PBS-ը կցուցադրի «Պեղելով ապագան. Հայաստան» ֆիլմը

1 րոպեի ընթերցում

Ապրիլին PBS-ը կցուցադրի «Պեղելով ապագան. Հայաստան» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էմմի» մրցանակակիր ռեժիսոր Ջոզեֆ Ռոզենդոյի «Պեղելով ապագան. Հայաստան» ֆիլմի պրեմիերան կկայանա ապրիլին PBS հեռուստաալիքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez-ը, ֆիլմի ցուցադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մաս է: Ֆիլմը կհեռարձակվի Չիկագոյում, Լոս Անջելեսում, Բոսթոնում, Նյու Յորքում եւ Սան Ֆրանցիսկոյում:

Ռոզենդոն Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հնագիտական ինստիտուտի թիմի հետ այցելել էր Հայաստան` նպատակ ունենալով բացահայտել հինավուրց պետությունն ու ֆիլմ նկարահանել իր ուղեւորության մասին: Նա այցելել է հնավայրեր, շեշտը դրել է մշակութային առանձնահատկությունների վրա: Իր ուղեւորության ընթացքում ռեժիսորը եղել է գետափնյա գինու կրպակներում, աղմկոտ շուկաներում և հյուրընկալվել գյուղացիներին՝ ականատես դառնալով արհեստավորների աշխատանքին: Ֆիլմի ռեժիսորը մասնակցել է նաեւ կրոնական, մշակութային ու համայնքային բազմաթիվ տոնակատարությունների, որոնց շնորհիվ բացահայտել է հայերի սիրտն ու ոգին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում