Յանուկովիչը կոչ Է արել մեծ տերությունների ղեկավարներին՝ օգնել լուծելու ուկրաինական ճգնաժամը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կոչ Է արել աշխարհի հզոր երկրների ղեկավարներին՝ հետեւողական լինել ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իշխանությունն իր բոլոր վիրպումները բացատրում Է պատերազմով: Հակամարտությունը կանգնեցնելու համար անհրաժեշտ Է, որ միջազգային հանրակցությունը ճնշում գործադրի Ուկրաինայի ղեկավարության վրա՝ պատերազմին վերջ դնելու նպատակով: Ուստի ես խնդրում եմ աշխարհի ղեկավարներին՝ հետեւողական լինել պատերազմի դադարեցմանն ուղղված իրենց գործողություններում: ՉԷ որ շատ մեծ թով խաղաղ մարդիկ են զոհվում»,-Յանուկովիչի խոսքը մեջբերել Է «Արգումենտի եւ ֆակտի» թերթը:

Յանուկովիչը հավելել Է, որ միայն բանակցային գործընթացի միջոցով կարելի Է դուրս գալ երկրում ստեղծված փակուղուց: «Խաղաղ պայմանավորվածությունների հասնելու դեպքում մեծ տերությունները պետք Է դառնան դրանց կատարման երաշխավորը»,-ասել Է նա:

«Ուկրաինան հայտնվել Է արտաքին կառավարման ներքո, երբ ներկայիս ղեկավարներին դրսից են թելադրում՝ ինչ որոշումներ ընդունել: Կարծում եմ, որ իշխանության գալու տարեդարձին այդ ստախոսները պետք Է դուրս գան մայդան եւ մարդկանց առջեւ հաշիվ տան իրենց խոստումների կատարման մասին: Մարդիկ, որոնց նրանք խաբել են, իրենք գնահատական կտան»,-ասված Է Յանուկովիչի հոդվածում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը