Թուրք ծայրահեղականները խոստովանում են, որ 100 տարի առաջ հայերին բնաջնջել են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի տարածքում ծայրահեղ ազգայնական խմբավորումները սկսել են բացահայտել իրենց ցեղասպան էությունը: Նման խմբավորումներից մեկը, որն իրեն անվանել է «Երիտասարդ անձիավորներ», Թուրքիայի Մուղլա, Մանիսա և Օրդու քաղաքներում հայերին սադրող և վիրավորող հայտարարություն պարունակող պաստառներ է փակցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Պաստառների վրա եղել է հետևյալ գրությունը. «Շնորհավոր մեր հայրենիքը հայերից մաքրելու 100-րդ տարին: Հպարտ ենք մեր փառապանծ նախնիներով»:

Ազգամիջյան ատելություն սերմանող գրություն պարունակող պաստառները Թուրքիայի տարբեր քաղաքներում փակցնելու փաստը սոցիալական ցանցերում դժգոհության պատճառ է դարձել: Օգտատերերին հատկապես զայրացրել է այն, որ Մուղլայի պաստառը փակցվել է նահանգի Սպորտի և երիտասարդության հարցերով վարչության գրասենյակի առջև: Վերջինիս ներկայացուցիչները «Ակոս»-ին հայտնել են, որ պաստառը իրենց գրասենյակից ոչ լավ երևացող հատվածում է փակցվել, սակայն ներկայում հեռացված է:

Հայերեն Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը