Միջազգային

Դամասկոսի կենտրոնական բանտի մոտ պայթյունից 30 մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի կենտրոնական բանտի մոտ պայթյունից 30 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի կենտրոնական բանտի մուտքի մոտ փետրվարի 23-ին հրասանդ է ընկել՝ պատճառելով մարդկային վնասներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ` հրասանդ ընկելու հետևանքով 4 մարդ` զոհվել, ևս 26-ը վիրավորվել է: Նրանց թվում կան 2 կանայք և 1 երեխա: Տուժածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, ովքեր այցելել էին բանտում գտնվող իրենց բարեկամներին:

Դամասկոսի կենտրոնական բանտը գտնվում է Դումա շրջանի Ռեյհան և Թել Քարդա ագարակների մերձակայքում, որտեղ տարածվել են ահաբեկչական կազմակերպությունները, որոնք հարձակումներ են իրականացնում խաղաղ բնակիչների վրա:

Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ Դամասկոսի բնակելի թաղամասերը փետրվարի 23-ին ահաբեկչական հարձակման են ենթարկվել: 5 հրասանդներ են ընկել Դամասկոսի Դուելաա և Սինաա թաղամասերում, ինչի հետևանքով 8 խաղաղ բնակիչներ են վիրավորվել:

Նախօրեին հրասանդ ընկնելու հետևանքով Դամասկոսի հյուսիսում 1 կին և 1 երեխա էր զոհվել:

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է մոտ 200 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում