Սիրիան խոստորեն դատապարտել է իր տարածքում Թուրքիայի իրականացրած գործողությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան դատապարտել է Թուրքիայի կողմից Սուլեյման շահի աճյունը տեղափոխելու համար իրականացրած գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը՝ իրականացված գործողությունը որակելով որպես բացահայտ հարձակում: Ըստ ստացված տղեկությունների՝ Թուրքիայի ԱԳՆ-ն Ստամբուլում Սիրիայի հյուպատոսին հայտնել է Սուլեյման շահի աճյունը տեղափոխելու մտադրության մասին, սակայն չի սպասել սիրիական կողմի համաձայնությանը:

Սիրիայի ԱԳՆ-ն նշել է, որ Սուլեյման շահի գերեզման-հուշահամալիրը գտնվում է Ռակկա նագանգում, որտեղ հսկողություն հաստատած «Իսլամական պետությունը» եկեղեցիներ ու մզկիթներ էր այրել, սակայն չէր վնասնել Սուլեյման շահի գերազմանը, ինչը հաստանում է Թուրքիայի սերտ կապը ԻՊ-ի հետ: Այսպիսով` Թուրքիան խախտել է 1921թ.-ի պայմանագիրը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետն իր հերթին հայտարարել էր, որ Սուլեյման շահի աճյունը հաջողությամբ տեղափոխվել է: Վարչապետը նաև հայտնել է, որ գործողությունն իրականացվել է առանց Սիրիայի համաձայությանը սպասելու:

Գործողությունն իրականացվել է թուրքական զինված ուժերի և հատուկ նշանակության ծառայությունների հետ և սկսվել է փետրվարի 21-ի երեկոյան, ավարտվել փետրվարի 22-ի առավոտյան: Թուրքիա են վերադարձել շուրջ 40 զինվորականներ, ովքեր պաշտպանում էին գերեզմանը ԻՊ-ից: Իրենց գործողությունների ավարտին թուրք զինծառայողները պայթեցրել են հուշահամալիրը՝ կանխելով գրավումը ԻՊ-ի կողմից, որը կարող էր հետագայում նրանց համար որպես ռազմաբազա ծառայել:

Սուլեյման շահի գերեզմանը գտնվում է Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանից 35 կմ հեռավորության վրա:

Սուլեյման շահը Օսմանյան կայսրությունում կառավարել է 1178-1227թթ:

Հայերեն English

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը